ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (նոյեմբերի դրությամբ) կազմել է 8.8%:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Այս տարվա հունվարից նոյեմբեր ամիսներին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 13.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ): Իսկ միայն նոյեմբերին նախորդ տարվա համեմատությամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 11.1%:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը