Անզեն աչքով պետք է նկատել ոչ միայն Հայաստանի գնաճը, այլ նաև ամբողջ աշխարհի գնաճը: Ազգային ժողովում ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 տոկոսից ավելի, որն աննախադեպ է, մոտ 50-60 տարի այդպիսի գնաճ չի եղել, նույնն էլ Եվրոպայում: Այսինքն մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ հայկական ֆենոմենի հետ, այլ գլոբալ ֆենոմենի և այդ ներկապնակում ունենալ 8,5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում է այդքան, դա ֆանտաստիկ լավ արդյունք է»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը