26 05 2022

Մենք սահմանելու ենք պրոգրեսիվ եկամտահարկ․ չի կարող աշխատող աղքատը նույնչափ հարկվել, որքան հարուստ միլիոնատերը․ Թադևոս Ավետիսյան



Համախմբման համար նախ պետք է մեր երկրում լիարժեք արդարություն լինի․ այն մեր երկրից լիարժեք հեռացրել են։ Հայ մարդը միշտ եղել հյուրասեր՝ իր մի կտոր հացը մյուսի հետ կիսել է, , բայց այսօր այդպես չէ, որովհետև 4 տարի արեցին քայլեր, որոնք խորացրին մեր սոցիալական խնդիրները։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա թվարկեց մի քանի հիմնավոր տնտեսական փոփոխություններ, որ անելու են Նիկոլին հեռացնելուց հետո․

«Մենք սահմանելու ենք պրոգրեսիվ եկամտահարկ․ չի կարող աշխատող աղքատը նույնչափ հարկվել, որքան հարուստ միլիոնատերը,

Գույքահարկը սովորական Երևանում պապենական տանը ապրողի համար դարձրել են այնքան, որ կա՛մ պիտի տունը վաճառի, կա՛մ վերջին կոպեկը վճարի՝ սնանկանա․ դա ենք փոխելու,

Ակցիազային անուղղակի հարկերը ավելացրին և դա կրում է ողջ ժողովուդրը,

Հիմա էլ խոսում են առողջապահությունը հարկելու մասին,

Այնքան ապիկար են, որ փոխանակ խոսեն տնտեսությունը զարգացնելու, կայուն զարգացման մասին, անընդհատ խոսում են հարկային բեռն  ավելացնելու մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ