Դեբեդի և Աղստևի ավազաններում ջրի ելքերի նվազում է դիտվել. ՇՄ նախարարություն
Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7 մմ
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի մակարդակների նվազում
Ջրի մակարդակը նվազել է Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով
Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի. ՆԳՆ
Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի)
Նախարարությունը ներկայացրել է հեղեղումների պատճառով փակ ճանապարհները
ՏԿԵՆ-ը առաջարկել է այլընտրանքային երթուղիներ
Նախնական տվյալներով Ալավերդիում 1 տարեց քաղաքացի ընկել է գետը
Դեբեդի վարարումից ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդիին կապող կամուրջը
Ալավերդիում աղետ է. վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան
Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով. Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը