Մեր գումարների հարցով ամեն օր Էսօր-էգուց են գցում ու չեն տալիս: Մեզ հետ զրույցում ասաց կամավորական Պողոս Սարգսյանը, ով մոտավորապես մեկ ամիս առաջ է վերադարձել է Արցախի դիրքերից:
«Ես ամեն օր 20 հազար դրամ պետք է վերակենդանացման բաժանմունք վճարում անեմ, որտեղ մայրս պառկած է: Հիմա էսօրվա համար վճարելու գումար ես չունեմ, չեմ պատկերացնում ինչ է լինելու: Ես ոչ մեկից ոչ օգնություն եմ խնդրում, ոչ էլ, ես իմ գումարն եմ պահանջում, որ տանեմ էդ վճարումներն անել: 200 հազար դրամ գումար պետք է ստանանք, բայց Արցախից ամեն օր ասում են, որ նախագահը պետք է դուրս գրի, հենց դուրս գրի, կուղարկենք, բայց մի ամսից ավելի է ամեն օր նույն պատասխանն են մեզ ասում:
Ես ոչ բարեգործի եմ ուզում դիմել, ոչ մեիկի, ես ուզում եմ իմ գումարը տան, կարողանամ իմ մոր բուժումներն անեմ»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը