17 03 2022

Հայրենիքի համար պայքարից հոգնել չկա, մենք հետ չենք կանգնելու․ Հայկ Մամիջանյան



Հայրենիքի համար պայքարից հոգնել չկա։ Մի անգամ չստացվելու պարագայում հոգնել չկա, մինչև նպատակին չհասնենք, մենք հետ չենք կանգնելու։ ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

 «Արդեն իսկ ավանդույթ է դարձել, որ մեր երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներից մենք տեղեկանում ենք թշնամուց։ Երկու հարց ունի պատասխանելու Արարատ Միրզոյանը, առաջին՝ պետք է ասի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ պարտավոր է հնչեցնել, որ մեր երկրի արտաքին քաղաքականության ծիրը կառուցված է նրա վրա, որ Շուշին, Հադրութը, Մարտակերտը և Մարտունին և բոլոր այն հատվածները մեր երկրի, որոնք գտնվում են Արդբեջանի վերահսկողության տակ օկուպացված են»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ