Կենտրոնի նստավայրում այսօր տեղի է ունենում «Դրոշի գործ»-ով դատական նիստը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին ներկայացրեց՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու նոր միջնորդություն՝ առաջարկելով 5 մլն ՀՀ դրամ։ Փաստաբանը ներկայացված նոր միջնորդությունը հիմնավորեց ՝ Նարեկ Մանթաշյանի վատթարացած առողջական խնդրով։ Ըստ փաստաբանի, շաքարային դիաբետ ունեցող ամբաստանյալին ՔԿՀ-ն ինսուլին չի տրամադրել և պատշաճ չի կազմակերպել նրա առողջական իրավունքը։
Մեղադրող կողմն առարկեց փաստաբանի ներկայացրած նոր միջնորդությունը։ Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը