Վահագն Խաչատրյանն ի պատիվ Խաչատուր Սուքիասյա՞նի է դարձել Խաչատուրյան։ Նման գրառում է արել լրագրող Ոսկան սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։
«ՀՀ 5-րդ նախագահ, 1992-1996թթ․ Երեւանի քաղաքապետ աշխատած Վահագն Խաչատրյանը 2021թ․ օգոստոսի 4-ին , բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո հասարակությանը ներկայացավ նոր ազգանունով՝ Խաչատուրյան։
Մինչ այդ, 2019-2021 թվականներին Վ․ Խաչատրյանը եղել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկ»ԲԲԸ խորհրդին անդամ։
Իրազեկված անձինք համացանցում հայտնում են, որ Վահագն Խաչատրյանը 62 տարեկանում իր ազգանունը փոխել, դրանում մի տառ ավելացրել է իր պատիվ Խաչատուր Սուքիասյանի, ով այսօր Հայաստաում «ասող է»։
Քանի դեռ Վահագն Խաչատուրյանը հերքող պարզաբանում չի տվել իր ազգանվան փոփոխության պատճառի վերաբերյալ, հակված եմ հավատալու նշվածին»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը