13 03 2022

ՀՀ նորընտիր նախագահը իր ելույթում գովեց գործող իշխանությանը և «թավշյա հեղափոխությունը»



Իրականության հետ առնչվելու համարձակություն և պատրաստակամություն է անհրաժեշտ իրավիճակը փոխելու և հեռանկարային ծրագրեր իրականցնելու համար։ ՀՀ նախագահի երդմնակալության ժամանակ իր ելությում ասաց նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Համոզված եմ՝ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ միասին  մենք կարող են բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում»։

Նորընտիր նախագահն իր ելույթում կարևորեց 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իր խոսքով «թավշյա հեղափոխությունը»։

«Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների և դրանք 2018 թվականի ապրիլին իրականություն դարձան»,- ասաց Վահագն Խաչատուրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ