12 03 2022

Ապագա կա, պեսոք, ալյուր ու ձեթ՝ ոչ

Ապագա կա, պեսոք, ալյուր ու ձեթ՝ ոչ

Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում քաղաքացիները դատարկում են խանութները, հերթի տակ վաճառվում են ալյուր, ձեթ, շաքարավազ, մակարոնեղեն, գրեչկա, բրինձ։ Որոշ խանութներում անգամ վաճառքի չափ է սահմանված։ Բազմաթիվ դեպքերի մասին ենք տեղեկանում, որ քաղաքացիներն անգամ կռիվ են սկսել անել միմյանց հետ գնումների համար։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, թե պահեստները լրացվել են, բայց միևնույն է՝ մարդիկ դատարկում են, որովհետև՝ նախ ամեն ինչ թանկանում է, բացի այդ՝ վստահություն չունեն, որ սննդի դեֆիցիտ չի լինի վաղը։ Մանավանդ որ արդեն հանրության մեջ խուճապ են առաջացրել վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը։ Առաջինը հայտարարել է, թե գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում, երկրորդը հայտարարել է, թե պետք է մարդիկ սկսեն ինտենսիվորեն հող մշակել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ