11 03 2022

Բոլորին պատասխանում ես, բացի Ալիևից, այ վախկոտ շուն. Լիդա Առուշանյանը՝ Փաշինյանին



Մեր զոհված հերոսներից մեկը՝ Մենուա Հովհաննիսյանն ասել է՝ Արցախին մենակ չթողնեք, բայց մենք դիտավորյալ մենակ ենք թողնում: Լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը:

«Մենակ ենք թողնում, որպեսզի վերջնականապես հայաթափվի ու տրվի թուրքին՝ Ալիևին, դա մեր ղեկավարության վաղեմի երազանքն է՝ չկա Արցախ, չկա Արցախի հարց: Ես միշտ ասել եմ՝ դու մի օր պետք է ընկնես էդ ծնողների, վշտերի, դժբախտությունների մեջ, որ իմանաս խրամորթցու, Կարմիր Շուկայի, Նոր Շենի ժողովրդի վիճակը, 21-րդ դար է, իրենք առ այսօր նկուղներում են բնակվում: Հարց են տալիս, իրեն ամբիոնից ուզում է գցի, որ այդ հարցին պատասխան չունի»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ