08 03 2022

Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները․ Առուշ Առուշանյան

Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները․ Առուշ Առուշանյան

Գորիսի hհամայնքապետ Առուշ Առուշանյանն, որն այս պահին կալանավայրում է, շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ։

«Սիրելի' կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Այս տոնը ևս մեկ առիթ է լավագույն մաղթանքներ, մեծարանքի և գնահատանքի խոսքեր ուղղելու համար:

Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային ավանդույթները:

Անգնահատելի է ձեր դերը սերունդներին՝ ազգային արժեքների ոգով դաստիարակելու գործում: Ձեր հոգատարության, հավատարմության, կարևոր առաքելության շնորհիվ են ամբողջանում մեր ընտանիքները:

Բոլոր ժամանակներում կանայք մշտապես նվիրումով մասնակցել են նաև պետական և հասարակական կյանքին: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ակտիվ մասնակցություն ունենալու հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Սիրելի' տիկնայք, մայրեր, քույրեր, կրկին շնորհավորելով գարնանային տոնի առթիվ՝ մաղթում եմ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն:

Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ապրեք անհոգ, ջերմությամբ շրջապատված», - ասված է ուղերձում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ