05 03 2022

Խերսոնի մոտակայքում գտնվող ուկրաինական ռազմաբազան անցել է ռուսական զինուժի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ

Խերսոնի մոտակայքում գտնվող ուկրաինական ռազմաբազան անցել է ռուսական զինուժի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մոտակայքում, Ռադենսկ բնակավայրի մոտ գտնվող ուկրաինական բանակի ռազմական բազան, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի զինուժը հապճեպ նահանջում է Խերսոնի շրջանում զբաղեցրած իր դիրքերից՝ ռազմաբազայում թողնելով զինտեխնիկան, զենքն ու զինամթերքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ