28 02 2022

Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք նաև հայրենիքին․ Մուրադ Փափազյան

Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք նաև հայրենիքին․ Մուրադ Փափազյան

Պետք է բարձրացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը, որովհետեւ հնարավորություններ կան, որ Հայաստանի շուրջ նոր հետաքրքրություններ ստեղծվեն, ավելի լուրջ համագործակցություն լինի այլ երկրների հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Նրա տեղեկացմամբ՝ սփյուռքը ներկա է 30 երկրում, սակայն Սփյուռքի ուժն ընդհանրապես Հայաստանը չի օգտագործել ու չի օգտագործում այսօր: «Հայաստան, Արցախ, Սփյուռքը, այս երեքը միասին պետք է կազմեն հայկական աշխարհը, որպեսզի ուժ տանք նաեւ հայրենիքին: ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ»,- ասաց նա:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում այսօր կարծես թե անջրպետ է նկատվում՝ Մուրադ Փափազյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի նկատմամբ։

«Միայն Գերագույն հանձնակատարով չի կարելի լուծել այդ խնդիրը, մանավանդ երբ Գերագույն հանձնակատարը գալիս է Ֆրանսիա հայ համայնքը տկարացնելու համար, և ավերելու այն աշխատանքները, որոնք տանում ենք մենք»,- նշեց նա։

Արձանագրելով, որ Ֆրանսիայի հայկական համայնքը լուրջ հաջողություններ է արձանագրել Հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի Հանրապետության, Հայաստանի զորակցության ուղղությամբ՝ Փափազյանը նշել է. « Ինչու է Գերագույն հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանը գալիս Ֆրանսիա, փորձում ուժ տալ ուրիշ կազմակերպության, փորձում տկարացնել ավանդական կազմակերպություններին, որոնք դաշտում հաջողություններ են արձանագրել։ Ինչո՞ւ, եթե ոչ տկարացնելու համար․ Ինչո՞ւ է ուզում տկարացնել համայնքը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ