ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ Ուկրաինայի տարածքից արձակված երեք ական ընկել է Ռուսաստանի տարածքում՝ Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանում, հայտնում է ՌԴ ԱԴԾ մամուլի ծառայությունը։
«Փետրվարի 26-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունն արձանագրել է Ուկրաինայից եկող կրակոցներ , որի հետևանքով 120 միլիմետրանոց 3 ական է ընկնել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ռոստովի մարզի Միլերովսկի շրջանի Նիժնեկամիշինսկի բնակավայրի մոտ »,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ ավերածություններ և տուժածներ չկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը