Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է համապատասխան հրաման ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին: Այդ մասին նշված է Բժանիայի հայրենակիցներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նախագահը նաեւ ելույթ է ունեցել պետական հեռուստատեսության եթերում: Նա վստահություն է հայտնել, որ Աբխազիայի ամբողջ բնակչությունը սատարում է այդ որոշումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը