23 02 2022

Օրենքի ընդունմամբ մեր բանակի մարտունակությանը վտանգ չի սպառնում․ Հայկ Սարգսյան



ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր հանձնաժողովականներին ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝  իր հեղինակած նախագիծը, որով  առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զոհված զինծառայողի եղբորը:

Ըստ Հայկ Սարգսյանի , գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը, բայց կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

 «2022 թվականի ամառային զորակոչին նման զորակոչի ենթակա անձանց թիվը կլինի ընդամենը 10 երիտասարդ, իսկ այս տարվա ձմռան զորակոչին՝ 17 քաղաքացի է օգտվելու օրենքից»,-ասաց պատգամավորը։ Ըստ նրա առաջիկա 4 զորակոչի ժամանակ օրենքի շահառու կլինեն 52 հնարավոր նորակոչիկ:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ