23 02 2022

Կառավարությունը քննարկում է դիմակներ դնելու պարտադիր պայմանը հանելու հարցը



«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ մենք գնում ենք համաճարակի կայուն նվազման»,- այս մասին նշեց առողջապահության նախարարը՝  կառավարության  նիստում ։

Նախարարը նաև թվեր հրապարակեց՝  թեստավորված քաղաքացիների թվի վարակի դեպքերի ու մահացության քանակի վերաբերյալ։

«Նախորդ օրը 4759 քաղաքացի է թեստավորվել և հաստատվել է 946 վարակի դեպք, մահացել է 24 քաղաքացի»:

Ըստ Անահիտ Ավանեսյանի հիվանդանոցներում հաջորդ շաբաթ մահճակալները կկրճատեն:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց՝  հիմնական նորությունն այն է, որ ամենօրյա թվերի նվազում է նկատվում՝ հիշեցնելով, որ մինչ այդ վարակակիրների թիվն օրական հասել էր 4500-ի:

«Քննարկում ենք դիմակների պարտադիր կրման պահանջի հանման հարցը, որը ոչ թե պարտադիր կլինի, այլ ուղղակի խորհուրդ կտանք կրել»,- ասաց Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ