20 02 2022

ՀՅԴ ՀԵՄ֊ը միանում է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին

ՀՅԴ ՀԵՄ֊ը միանում է փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում բոլորին միանալ փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին.

«Սիրելի հայրենակիցներ,

տեղեկացնում ենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը մասնակցելու է երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, ժամը 17։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց և երեքշաբթի՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին Մարզահամերգային համալիրի մոտ կայանալիք բողոքի ակցիաներին։

Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․

Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու:
Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու:
Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերայլեր։
Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։

Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ