19 02 2022

Զելենսկին որոշել է թռչել Մյունխեն

Զելենսկին որոշել է թռչել Մյունխեն

Ուկրաինայի նախագահ Զելենսկին փետրվարի 19-ին կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության թեմայով համաժողովին։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակը, նա մտադիր է հանդիպել Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին, որից հետո՝ նույն օրը, վերադառնալ Ուկրաինա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախատեսվում է Զելեսկու հանդիպումները Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԱՄՆ փոխնախագահ Քամալ Խարիսի, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների  հետ։ Ըստ Զելենսկու գրասենյակի տարածած հաղորդագրության՝ նախագահը հստակ պայմանավորվածությունների է սպասում՝ կապված Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական և ռազմական օժանդակության հետ։

«Գործընկերների հետ մշտապես արվում է հետախուզական տվյալների վերլուծություն և ինֆորմացիայի փոխանակում։ Ուկրաինան պարբերաբար հավելյալ հետախուզական տվյալներ է ստանում ռուսական ուժեր ակտիվության վերաբերյալ։ Երկրի արևելքում իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ