18 02 2022

Ներդրումային կոմիտե է ստեղծվում․ Փաշինյանի նոր որոշումը

Ներդրումային կոմիտե է ստեղծվում․ Փաշինյանի նոր որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներդրումային կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել։

Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։

Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

1) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալ- տնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը. 

2) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը.

3) որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և

համալրումը։

Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը։

  1. Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։

Ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։

 Ներդրումային կոմիտեի գործունեությունը դադարում է Հայաստանի վարչապետի որոշմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ