18 02 2022

Ավելի մեծ ակցիաներ են լինելու․ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքողները խոստանում են, որ հանգիստ չտալ չինովնիկներին



«Լավ նորություն» տաքսու վարորդներին, որոնց ասել են թե ԱՊՊԱ-ն էժանանում է, սակայն հակառակն է տեղի ունենում։ Ապահովագրական բյուրոյի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը։

«Տաքսիստներին կրկնակի են խաբել։ ԱԺ-ում պարզեցինք։ Մարդիկ նախորդ տարի սեզոնային տաքսի են վարել, պայմանագրի ժամկետը լրացել է, նոր սովորական, ոչ տաքսիի պայմանագիր կնքել չի ստացվում, ասում են՝ ինչ-որ անցումային փուլում են։ Ստիպված են էլի տաքսու ԱՊՊԱ կնքել, ինչը թանկ է։ Ու այս մարդկանց թիվը մեծ է։ Բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում, որ ոչ թե էժանացել է, այլ՝ թանկացել»,-ասաց Խաչատուրովը։

Նա նշեց, որ այս ակցիայից հետո բյուրոյին հանգիստ ենք թողնելու, արդեն անցնելու ենք ավելի մեծ ակցիաների:

«Էն մարդկանց ու չինովնիկներին, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ ապահովագրական բյուրոյի ու հատկապես Կենտրոնական բանկի վրա, բայց իրենց տաքուկ կաբինետներում նստած են, սկսելու ենք անհանգստացնել»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ ԱՊՊԱ կազմակերպություններն այս քայլին ստիպված են գնում, որովհետև մեծ վճարներ են վճարում բյուրոյի ծախսերի համար: «Մենք կողմնակից ենք, որ ԱՊՊԱ-ները նորմալ շահույթով աշխատեն՝ ո՛չ մինիմալ, ո՛չ էլ գերշահույթով, բայց մենք մատնացույց ենք անում, ասում ենք՝ գնացեք, ձեր ծախսային կրճատումները արեք, որից հետո ինչ կմնա, բերեք՝ վարորդների վզին փաթաթեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ