Oragir.news-ը գրում է․ Վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ կամ 978 հազար 600 դոլար դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատարը Անժելիկա Շապովալովան է։ Շապովալովան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է, և, ըստ մեր տեղեկությունների, վարչապետի կին Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ աղջիկը։
Պայմանագրում նշված է, որ այդ մոտ 1 մլն դոլար դրամաշնորհը ՊՈԱԿ-ը պետք է ծախսի կառավարական «դաչաների» սպասարկման վրա։ Այդ գումարով Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը պիտի իրականացնի պաշտոնատար անձանց առանձնատների սպասարկում, քոթեջների, հողատարածքների սպասարկում, պահպանություն, պաշտոնյաների առանձնատների կահավորում, տեխնիկական վերազինում։
Դրամաշնորհի ակնկալվող արդյունքների և դրանց գնահատման չափանիշների բաժնում ընդամենը գրված է հետևյալը․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգում և բարելավում, խնամք»։ Դրամաշնորհը պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին տրվել է 1 տարվա գործունեության համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը