10 02 2022

Ծխախոտի ցուցադրումն արգելել են, ԱԳ նախարարն էլ որոշել է թարգել ծխելը



Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին նախագիծը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքի պահանջներով պետք է սահմանվեն նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որ կարողանան կարգավորեն նաև սրանք:

«Մեր խնդիրն է լինել արագ արձագանքող, որ նոր հայտնվող արտադրատեսակների վերաբերյալ նույնպես տարածեն տեխնիկական կանոնակարգերը: Մենք սահմանափակում ենք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումն ու կարծում ենք, որ սա կարևոր ներդրում է ՀՀ մարդկային կապիտալի ու մարդկանց առողջության մեջ», - ասաց նախարարը:

Փաշինյանն էլ ասաց, թե խանութում մարդու աչքը չպետք է տեսնի, որ ստենդի հետևում ծխախոտ կա դրված:

Նիստում  նաև տեղեկացնաք, որ ԱԳ նախարար արարտ Միրզոյանն էլ որոշել է ծխելը թարգել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ