08 02 2022

Երևանի ավագանին երեք փոխքաղաքապետ ընտրեց

Երևանի ավագանին երեք փոխքաղաքապետ ընտրեց

Երևանի ավագանին այսօրվա նիստում երեք փոխքաղաքապետ ընտրեց:

Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր: 

Գևորգ Սիմոնյանը կվերահսկի առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը կվերահսկի իրավունքի, առևտրի, գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը կվերահսկի քաղաքաշինության ոլորտը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ