Քիչ առաջ Քննչական կոմիտեում ավարտվեց այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձած ութ գերիների հարցաքննությունը։
Լրագրողի հետ զրույցում ռազմագերիներից Գրիգոր Կյուրեղյանը հարցին, թե տեղեկություն ունի՞ ութ ռազմագերուց որևէ մեկին ձերբակալելու որոշում կա՞, թե ոչ, ասաց, որ որևէ տեղեկություն չունի։
Հիշեցնենք,որ այսօր վերադարձվել է ութ ռազմագերի։ Նրանք են՝ Սարգիս Տարզյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը