04 02 2022

Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում․ Սերժ Սարգսյան

Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը:

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:

Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ իր ստեղծած և ղեկավարած՝ Հայաստանի երգի պետական թատրոնում բազմամյա գործունեությամբ, հեղինակած բազմաթիվ երգերով ու երաժշտական նախագծերով: Նրա արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ