04 02 2022

Իշխանությունները ի՞նչ են ուզում մեր ժողովրդից, ինչո՞ւ են ուզում Արցախից ազատվել․ տեղահանված Արցախցի



Արցախը տվել են հիմա Սյունիքն ու Տավուշն են տալիս։ Հիմա բողոքում են, որ Ադրբեջանը դեմ է դեմարկացիային և դելիմիտացիային, փոխանակ ուրախանան բողոքում են։ Իշխանությունները ի՞նչ են ուզում մեր ժողովրդից, ինչո՞ւ են ուզում Արցախից ազատվել։ Այս մասին լրագրողներին ասած Արցախից տեղահանված բնակիչներից։

Նշենք, որ Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները այսօր՝ փետրվարի 4-ին բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի ներկայացուցչության առջեւ:

«Նայեք մեզ, տեսեք Ձեր ապագան։ Արցախից ազատվելով կորցնելու եք Երևանում որպես հայ ապրելու վերջին հույսը։ Բողոքեցինք մեզ հատկացվող օժանդակությունից, սոցապում լսեցին, հասկացան արդյունքն այն եղավ, որ 25000 դրամը դարձրին 20000»,-ասաց տեղահանված Արցախցին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ