Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով «Օմիկրոն»-ի պարագայում ախտանշանները նման են հարբուխի ախտանշաններին ։
«Նկատում ենք ծանրության որոշակի թեթևացում հիվանդացածների շրջանում, եթե այս թվերը ունենայինք «Դելտա» շտամի պայմաններում»,-ասաց նախարարը։
Նրա խոսքով մահճակալային ֆոնդը ամբողջովին ծավալված չէ։
«Թվերը աճում են․ հունվարի առաջին շաբաթից տենդենցը նկատելի էր, սակայն թվերի աճը սահմանափակումների հետ, ուղիղ ժամկետով, կապելը ճիշտ չէ, բոլոր սահմանափակումներն իրենց հերթին որոշակի առումով նպաստում են՝ զսպելու ոչ միայն հիվանդացությունը, այլև՝ ծանր ծայրահեղ դեպքերով զսպելու ռիսկը»,-ասաց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը