03 02 2022

Իշխանափոխության համար կա պարարտ հող․ Արմեն Աշոտյան

Իշխանափոխության համար կա պարարտ հող․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է․

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Ամենաուշագրավ տվյալներից.

Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։

Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։

Ամենացածր գնահատականը ստացել են ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը եւ ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։

Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։

Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում եւ այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։

Հիմնական հետեւություններ.

Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։

Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։

Իշխանափոխության համար կա պարարտ հող։

Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է։

Հ.Գ. Հետազոտությունն ամբողջությամբ՝ մեկնաբանություններում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ