Փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2744536 թեստավորում: Երեկ կատարվել է 9 658 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 374878 է։ Առողջացածների թիվը՝ 341355-ը, փաստացի այս պահին բուժվում է 23923 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8060 մարդ, եւս 1540 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը