News.am-ը գրում է.
«Հնարավո՞ր է արդյոք կորոնավիրուսի դեմ «գերիմունիտետ» ձեռք բերել։ Օրեգոնի առողջապահության եւ գիտության Համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր ապաքինվել են COVID-19-ի օմիկրոն շտամից, պատվաստումից հետո կկարողանան ավելի մեծ իմունիտետ ձեռք բերել վիրուսի ապագա տեսակների նկատմամբ:
Business Insider-ը գրում է, որ պատվաստված պացիենտները, որոնք տարել են կորոնավիրուս դելտա շտամի տարածման ժամանակ, ստացել են մինչեւ 1000% ավելի արդյունավետ պաշտպանություն, քան Pfizer պատվաստանյութի երկրորդ ներարկումից հետո։
Գիտնականների կարծիքով՝ ապաքինվածների մոտ բնական պաշտպանություն զարգացնում է միայն «նորմալ» իմունիտետը, իսկ «գերիմունիտետը» կզարգանա միայն հիվանդությունից հետո պատվաստվելու դեպքում։
«Ոչ միայն հակամարմինների մակարդակն է բարձրանում, այլեւ վիրուսի տարբեր տեսակների խաչաձեւ չեզոքացման հնարավորությունը»,- ասում է հետազոտության համահեղինակ Ֆիկադու Տաֆեսեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը