Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները իմ ֆեյսբուքյան էջի ու օգտահաշվի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը և մանրամասնել.
«Այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու:
Ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով՝ կխնդրեի աջակցել ֆեյսբուքյան էջիս տարածման հարցում՝ հետևելով ու հրավիրելով Ձեր ընկերներին հետևելու այն:
Բացի դրանից, կարող եք հետևել նաև իմ տելեգրամյան ալիքին և թվիթթերյան էջին, որոնք աստիճանաբար օգտագործելու եմ որպես ֆեյսբուքի այլընտրանք»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը