Երևանի կենդանաբանական այգու դիմաց այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա շարունակվող կենդանիների անկման և ապաշնորհ կառավարման դեմ։
Այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանաբանական այգում կրկնվում են կենդանիների զանգվածային անկումները և մասնագետների մասսայական հեռացումները։ Մեկ ամսվա ընթացքում աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է, նրանց մի մասին հեռացրել են, մյուսներին ստիպել սեփական դիմումով գնալ:
«Կենդանաբանական այգում ոչ կոմպետենտ մարդկանց են ընդունում աշխատանքի, փողոցից պատահական մարդկանց են բերում: Այգում էկոլոգ են ընդունել, որը զբաղվում է ռացիոններով ու կերերով, բայց չունի մասնագիտացում»,-ասաց Ռաֆայելյանը:
Նա տեղեկացրեց, որ անկել է ապրել 6 անգղ, իսկ նախկինում եղել են նաև սիբիրյան լուսանի, կուլանի անկումներ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը