31 01 2022

Ստացվում է՝ հրահանգ է իջեցվել, որ որևէ մեկը կարևորություն չտա բանակի 30-ամյակին․ Էդգար Ղազարյան



Այլ ուժային կառույցների, օրինակ՝ ոստիկանության, տարեդարձի ժամանակ վարչապետը գնում է տարբեր ստորաբաժանումներ, պարգևատրումներ է անում ոստիկանության ծառայողներին, որովհետև իրեն ոստիկանությունն է  հետաքրքիր, ոչ թե բանակը։ Ասուլիսի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Նկատել եմ, որ ուժային կառույցների ղեկավարները ուղերձներ հղելու մշակույթ ունեն, ենթադրենք ԱԻՆ կազմավորման օրը մյուս ուժային կառուցների ներկայացուցիչները ուղերձներ են հղում, գնում են իրենց կողմից իրենց գերատեսչական մեդալներով են պարգևատրում ծառայության աշխատակիցներին։ Հիմա անմիջապես վարչապետին ենթակա երեք մարմին գոյություն ունի Հայաստանում՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՊՎԾ, դրանցից ոչ մեկի ղեկավարը ուղերձ չեն հղել բանակի օրվա առթիվ»։

Ավելին՝ տեսանյութով։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ