Այսօր՝ հունվարի 31-ին վարորդները Հանրապետության հրապարակում ավտոերթ են իրականացնում` բողոքելով ԱՊՊԱ-ի թանկացման դեմ։
Նշենք, որ նոր փոփոխություններով այսուհետ ցանկացած ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի արժեքը կկազմի 41․000 ՀՀ դրամ, և յուրաքանչյուր տարի այն կաճի 3000 ՀՀ դրամով։
Ոստիկանները փորձում էին վերացնել առաջացած խցանումը։ Ակցիայի այն մասնակիցներին, ովքեր չէին ենթարկվում ոստիկանների պահանջներին, մեքենաներից ուժով դուրս բերեցին ու բերման ենթարկեցին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը