28 01 2022

Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել․ Եռաբլուրը մեծանում է՝ փոքրանալու փոխարեն․ ազատամարտիկ



Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Արժանապատվության հավաք՝  նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյանկին։ Հիշեցնենք, որ հավաքի կոչով դիմել էր  ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։

«Քանի որ բոլոր տարիներին, համախմբված, որպես ազատամարտիկներ մասնակցել ենք պատերազմի օրերից մինչ այժմ, նույն կերպ ցանկություն ունենք, որ հաղթանակի շքերթներն այս հրապարակում  նորից շարունակենք։ Չնայած բանակը հիմա կազմալուծված է, բայց պայքարը մինչև վերջ լինելու է, նորից հասնելու ենք մեր հաղթանակին, մեր ապագան կառուցելու ենք մենք՝ մեր ձեռքերով, ինչպես ստեղծել էինք , ազատագրել  ու պահում էինք, նույն կերպ պետք է շարունակենք ։ Հիմա կա 2 միտումնավոր պայմանավորվածություն, որ սպայական անձնակազմին չի թույլատրվում դուրս գալ  դիրքեր և չի թույլատրվում 48 տարեկանից բարձր ,որովհետև մենք չկրակելու հրամանին չենք ենթարկվելու ։ Բոլորին կոչ եմ անում, մեր հայ ժողովրդին, միահամուռ  համախմբվեն, Եռաբլուրը գնալով մեծանում է ՝ փոքրանալու փոխարեն»,-ասաց հավաքի մասնակից ազատամարտիկներից մեկը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ