«Խորհրդային միության ժամանակ թունավոր ցեխում աշխատողներին բոնուս էին տալիս, կամ՝ մածուն, կաթ , անկեղծ ասում եմ՝ ԱԺ 4 գումարումների պատգամավոր եմ եղել , այս երկու օրերի ընթացքում հասկացա, որ սա թունավոր ցեխ է, հատկապես՝ հանձնաժողովի նախագահի պահվածքով։ Հիշու՞մ եք թե օգոստոսի 25-ին ինչ այլանդակ պահվածք ցուցաբերեց․ մատը պտտացնում էր և հիշո՞ւմ եք, թե ինչ էր ասում մատը ինչ կանի , և հաջորդ օրը 10 հոգով հարձակվել ու Վահե Հակոբյան էին ծեծում ։ Ուզում եմ ասել, որ մենք գործ ունենք մի թիմի հետ, որը ուսապարկերի համույթ է․․․ Օր առաջ պետք է մեր ժողովուրդն այս արհավիրքներից ազատվի»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Հակոբյանը։
Բանախոսը նաև անդրադարձավ ՏԻՄ ընտրություններին ․
«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ոտքերը մաքրում են այս կարևորագույն ինստիտուտի վրա։ Այս իշխանությունն ընտրություններով չի հեռանա, ՏԻմ ընտրություները հատկապես Վարդենիսում և Թալինում դա ապացուցեցին։ Առաջիկա 4 ամիսների ընթացքում , վստահ եմ, որ տեղի է ունենալու փոփոխություն»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը