ԱԺ հանձնաժողովում քննարկվում է ՀՌՀ անդամ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությունը առաջարդել են Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները
ՔՊ-ական պատգամավորը փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ է Ռուբեն Հակոբյանը իր հաղորդման մեջ օգտագործում կապիտուլյացիա բառը։
«Եթե Դուք դիտած լինեք իմ «Կապիտուլյացիայի հաղթարշավ» հաղորդումը, Դուք կհասկանայիք՝ ինչո՞ւ է օգտագործվում կապիտուլյացիա բառը։ Դա քաղաքական, մասնագիտական վերլուծություն է, թե ինչո՞ւ հաղթած բանակը, որ 1994 թվականին եկել, չոքել էին քո առաջ խնդրում էին հրադարադ, ինչո՞ւ այն ժամանակ, որ մենք կարող էինք պարտադրել, որ ճանաչեին Արցախի անկախությունը ինչ-որ մարդիկ գնացին և հրադադար ստորագրեցին, Դուք ասում են նրանք կապիտուլյացիայի ենթարկեցին, ոչ, նրանք եկան խաբեցին և ստորագրել տվեցին այդ պայմանագիրը։ Գնացեք մանրամասն նայեք այդ հաղորդումը, հետո կզանգեք շնորհակալություն կհայտնեք»,-ասաց Հակոբյանը։
ՀՌՀ անդամի թեկնածուն նշեց, որ այդ նիստին է՝ պատասխանելու մասնագիտական հարցերի։
Այնուամենայնիվ նա շարունակեց պատասխանել քաղաքական հարցին և ՔՊ-ականներին բացատրել կապիտուլյացիա երևույթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը