ՄԻՊ թեկնածուն հայտարարեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան․ հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց․
« ԵԽԽվ մոնիտորինգի խումբը, երբ նման գնահատական էր հնչեցնում, չգիտեր, որ ՍԴ որոշում պետք է լինի մոտ մեկ ամիս հետո, որով արձանագրվի, որ երեք մեր գործընկերներն ապօրինի են եղել կալանավորված․․․ Օրինակ՝ խոսել Նավալնիի մասին, բայց չխոսել ՀՀ-ում քաղաքական հետապնդումների մասին, դա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,-նշեց պատգամավորը։
Արամ Վարդևանյանի համոզմամբ ՀՀ ՄԻՊ-ն իր գնահատականները չպետք է կառուցի ԵԽԽՎ մոնիտորինգի խմբերի կարծիքների վրա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը