«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադառնալով իշխող ուժի կողմից ներկայացված ՀՌԱՀ-ի և ՄԻՊ-ի թեկնածուներին, մի քանի դիտարկումներ արեց։ Նրա խոսքով երեքն էլ ունեն 2 ընդհանրություն․
«Առաջինը՝ ներկայացված են իշխող ուժի կողմից․ և երկրորդ՝ երեքն էլ տառապում են նույն հիվանդությամբ ՝ խոսքահոսություն»։
Պատգամավորն ընդգծեց, որ չեն լսում հարցերը․ հնչում է մի հարց, տրվում է այլ պատասխան․
« ՀՌԱՀ-ի թեկնածունա ասում է գրական հայերենը պետք է վերադարձնենք մեր կենցաղ , բայց խոսում է ժողովրդավարության շլուզները բացելու մասին, հարցնում ենք հայկական շահը ձեզ համար ո՞րն է, չկա ոչ մի պատասխան»,-ասաց Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը