20 01 2022

Եվս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի․ Էրիկ Ալեքսանյան

Եվս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելը եղել է ապօրինի․ Էրիկ Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գրում է․

Քիչ առաջ ստացանք Արմեն Չարչյանի գործով մինչգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության պատճենն, ըստ որի՝ Արմեն Չարչյանի մոտ փորձաքննության ընթացքում իրականացված հետազոտություններով պարզված ախտորոշումը համապատասխանում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման՝ «Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին եւ այդպիսով խոչընդոտում է նրա որպես խափանման միջոց ընտրված կալանքի համար:

Հարգելի հայրենակիցներ, վերը նշվածով եւս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելն եղել է ապօրինի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ