20 01 2022

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը եղել է արցախյան շարժման առաջին դարբնոցը․ Գեղամ Մանուկյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն  անդրադարձավ երեկվա իր ելույթի հետ կապված՝ ոչ ճիշտ արձագանքներին , հիմնավորեց, որ երեկվա իր ելույթում,  քննդատության սլաքն ուղղված էր ոչ թե  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին կամ Արևելագիտության ինստիտուտին , այլ  լոկ քաղաքական բովանդակություն ուներ։

«Հատկապես չէր  կարող արևելագիտության ֆակուլտետը թիրախում հայտնվել , նախ՝ որովհետև հարազատ ֆակուլտետ է  և  ունի բազմաթիվ տասնամյակների պատմություն։ Ֆակուլտետ,  որը եղել   է արցախյան շարժման, արցախյան ազատամարտի առաջին հիմնական դարբնոցներից ,  և որը ղեկավարում է  քաղաքացիական  կեցվածքով Ռուբեն Մելքոնյանն ու դասախոսում ՝  հանրային հստակ դիրքորոշում ունեցող պատվարժան մարդիկ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ