17 01 2022

Այս թատրոնը ընդհանարպես կապ չունի բժշկության հետ․ «Ո՛չ պարտադիր պատվաստումներին» ակցիայի մասնակից



Բժշկությունը հնարավոր չէ պատադրանքով լինի, մարդն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ։ Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Լավ բանը երբեք պարտադրաբար չի լինում։ Ի՞նչ են մեզ պարտադրում։ Բնականաբար, ամենավատ բաներն եմ մտածում։ Առողջապահության մոտ «Ո՛չ պարտադիր պատվաստումներին» ակցիայի ժամանակ ասաց բողոքող քաղաքացիներից։

Նրա գնահատմամբ, այս ամենը բժշկության հետ կապ չունի, քաղաքականության է, մարդկանց կամքը կոտրելու, մարդկանց ստրկացնելու ձև է։

«Ես գիտեմ, որ մարդկանցից շատերը դեմ են այս ամենին, բայց շարունակում են տանը նստած մնալ, այ ես հենց սա չեմ հասկանում։ Պետք է դուրս գալ ու ակցիաներ անել»,-ասաց քաղաքացին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ