Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերադարձրել է ավելի վաղ ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Տեղ գյուղի բնակչին։
«Հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի շրջանում Սուրիկ Մաթևոսյան անունով տղամարդը հատել է Ադրբեջանի սահմանը։ Ավելի ուշ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին», - ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը