13 01 2022

Ինչքան կարելի է երեխա սպանել ու դնել հողը․ իրավապաշտպանը՝ սահմանային իրավիճակի մասին



«Արդարացված չէ այն վիճակը, որը տիրում է սահմաններին․ ոչ մի նորակոչիկ չպետք է լինի սահմանին, չպետք է  վտանգի իր կյանքը, պետությունը պետք է գտնի միջոցներ վերացնելու այս սպանդը:Որքան կարելի  այս մսաղացին դիմանալ»,- այս մասին ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝  լրագրողների հետ զրույցում։

Ի դեպ,  մի խումբ քաղաքացիներ  կառավարության շենքի դիմաց  բողոքի կացիա են կազմակերպել։

Իրավապաշտպանը  նշեց, որ իրենց պահանջը կոնկրետ կառավարությունից է, նրանցից, ովքեր որոշումներ են կայացնում. «Երբ որ պետք էր Ղազախստան զորք ուղարկել, արագ կարողանում են մեթոդ գտնել ու ենթարկվել, հիմա թող մեթոդ  գտնեն իրենց երկիրը պաշտպանալու։  Ինչքան կարելի է  երեխա սպանել ու դնել հողը»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Ըստ իրավապաշտպանի, պետք է բանակային ռեֆորմ անել, պրոֆեսիոնալ բանակ ունենալ, նորմալ վերազինել: «Սահմանում ինժիներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում»,-նշեց նա։

Սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների մասին խոսելով իրավապաշտպանը նշեց , որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը բավարար ուշադրություն չի դարձվում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ