11 01 2022

Չպարտված հրամանատարը․ Para.TV-ի վավերագրական ֆիլմը՝ լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթի մասին



Para.TV-ին ֆիլմ է նկարահանել Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթի՝ Աշոտ Մինասյանի մասին։

Նշենք, որ Աշոտ Միանսյանը այժմ կալանավորված է և կալանքի տակ է պահվում առանց հիմքերի։

Հիշեցնենք` դեկտեմբերի 30-ին Մինասյանի պաշտպանները խափանման միջոց կալանքը փոխելու կամ վերացնելու առնչությամբ միջնորդություն էին ներկայացրել, ինչպես նաև քրեական հետապնդումը չդադարեցնելու բողոք էին ներկայացրել դատախազություն, սակայն դատարանը մերժել էր։

Նշենք, որ այժմ Աշոտ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Իսկ ՀՀ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ