14 03 2023

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարն ազատվել է պաշտոնից

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Փարվանյանը ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Տիգրան Փարվանյանին ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ