06 01 2022

Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան. ՀԱՊԿ

Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան. ՀԱՊԿ

ՀԱՊԿ անդամ հինգ երկրի՝ այդ թվում և Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան՝ համաձայն այդ երկրի դիմումի։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունում.

«Ղազախստան մեկնող ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում են հինգ երկրի՝ ՌԴ-ի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումներ: 

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։

Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավակարգի ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։

Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են մտել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները և զորամասերը։

Ներկայումս խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»։

Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանել հայկական զինված ուժերի մասնակցության ձևաչափը Ղազախստանում անցկացվող խաղաղապահ առաքելությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ