Aysor.am-ը գրում է․Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Pegasus ընկերությունը դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով:
«Հայտը ներկայումս ուսումնասիրվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից և ողջամիտ ժամկետներում կհրապարակվի որոշումը» , - ասաց Սոնա Հարությունյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը